«Ֆրանսիա-Ադրբեջան» բարեկամության խորհրդարանական խումբը դադարեցնում է գործունեությունը։ Սրա մասին հայտարարել է խմբի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պիեռ Վատենը։
«Ֆրանսիա-Ադրբեջան» բարեկամության խորհրդարանական խումբը, որը Ազգային ժողովում ես ղեկավարում եմ, դադարեցնում է գործունեությունը եւ հարաբերությունները Ադրբեջանի խորհրդարանի «Ադրբեջան-Ֆրանսիա» խմբի հետ»,- «X»-ի իր էջում գրել է ֆրանսիացի պատգամավորը։