Նրանք, ովքեր արդեն ունեն բանկային հաշիվներ, առաջինը օգնություն կստանան։ Հոկտեմբերի 2-ի ճեպազրույցում սրա մասին հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Նա հավելել է, որ մնացածը պետք է հնարավորինս շուտ բացեն հաշիվներ և տվյալներ ներկայացնեն միասնական սոցիալական ծառայությանը։ Բանկերը հաշիվներ կբացեն անվճար։
Այս շաբաթ կսկսվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց անհետաձգելի կարիքների համար 100 հազար դրամի նպաստների վճարումը։