Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում: Դրա մասին տեղեկացրել են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։
Բուհերը պետք է վարեն նշված ուսանողների հաշվառում՝ մեկշաբաթյա պարբերականությամբ տվյալները ներկայացնելով Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե` հետագայում փաստաթղթավորումն ու լիարժեք ներգրավումն ապահովելու համար: