Վարչապետ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում Հարիս Գեորգիադեսը հայտարարել է, որ Կիպրոսը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները, մասնավորապես՝ ԼՂ հայության նկատմամբ էթնիկ զտման քաղաքականությունը։ Նա միաժամանակ կարեւորել է միջազգային հանրության հումանիտար աջակցությունը բռնի տեղահանված ԼՂ բնակչությանը։ Գեորգիադեսն ընդգծել է, որ Կիպրոսն աջակցում է ՀՀ ամբողջականությանը։