«ԱՄՆ-ն շատ լուրջ է վերաբերվում ԼՂ-ում էթնիկ զտումների եւ ցեղասպանության մասին պնդումներին, բայց դեռ ոչինչ չունի ասելու»,- հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Ըստ Միլլերի՝ որոշման ընդունումը պահանջում է ապացույցների վրա հիմնված մանրակրկիտ գործընթաց, եւ Վաշինգտոնը հանդես է գալիս ԼՂ ուղարկելու համար միջազգային դիտորդական առաքելության շուտափույթ ձեւավորման օգտին։ «Դա կերաշխավորի վերադառնալ ցանկացող հայերի իրավունքները»,- նշել է Պետդեպի խոսնակը: Նրա համոզմամբ՝ խաղաղության համաձայնագիր անպայման պետք է լինի:
«ԼՂ-ի կարգավիճակից դուրս կան նաեւ այլ հարցեր, որոնք վիճելի են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ մենք կխրախուսենք կողմերին վերադառնալ խաղաղ բանակցությունների՝ քննարկելու եւ ի վերջո հանգուցալուծելու այդ հարցերը»,- ընդգծել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: