Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն X-ի իր գրառման մեջ նշել է, որ վերջերս ԼՂ այցելած պատվիրակներն ամեն ինչ արել են՝ օրինականացնելու էթնիկ զտումները, կամայական կալանավորումները, քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը եւ Ադրբեջանի կատարած այլ հանցագործություններ։
«Ես անհամբեր սպասում եմ այդ «ներկայացուցիչների» գործունեության վերաբերյալ ՄԱԿ-ի հետաքննությանը»,- նշել է Մարուքյանը։
Ի դեպ, ըստ ադրբեջանական կողմի տեղեկությունների՝ առաքելության կազմում են Ռուսաստանը, Թուրքիան, Պակիստանը, Ալբանիան, Հունգարիան։