Հոկտեմբերի 3-ին մեկնարկել է ԱԺ նիստը, որի ընթացքում քննարկվելու է Հռոմի ստատուտի վավերացման հարցը:
«ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել հակասահմանադրական մի հարց»,- ՀՀ Աժ հերթական նստաշրջանի մեկնարկին հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Ըստ նրա` ԱԺ–ն իրավասու չէ առանց սահմանադրական փոփոխությունների քննարկելու Հռոմի ստատուտը` իր բոլոր ռիսկերով հանդերձ։
Բացի դրանից, ըստ նրա, տրամաբանական կլիներ, եթե օրակարգի հարցերից մեկը լիներ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերլուծությունը, մեր անելիքի մասին օրենսդիր մարմնի դիրքորոշումը։
«Միգուցե դրանով գործող իշխանությունը փորձում է քողարկել իր մեղսակցությունը այս հանցագործությանը կամ, որ ամենավատն է, իր մեղքը բարդել այլոց վրա»,– հայտարարել է պատգամավորը։