Իտալիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ 4 միլիոն եվրո է ուղղվել Կարմիր խաչին՝ հրատապ միջամտության համար՝ օգնելու Լեռնային Ղարաբաղում ճգնաժամից առավել տուժած բնակչությանը։
«Հարկավոր է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետեւանքով մարդասիրական օգնություն ցուցաբերել եւ աջակցել տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք ստիպված են լքել իրենց տները եւ տեղափոխվել Հայաստան»,- նշված է Իտալիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:
Ավելի վաղ Իտալիայում հայտնել էին, որ Հայաստանի իշխանությունները համապատասխան օգնության համար դիմել են Եվրոպական հանձնաժողովին։