Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը եւ Արտակ Զեյնալյանը մամուլի հաղորդագրություն են տարածել Արցախյան երկրորդ պատերազմում, ինչպես նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ազգությամբ հայ քաղաքացիական անձանց եւ զինծառայողների գերեվարման վերաբերյալ:
Նրանք հայտնել են, որ գերության մեջ հայտնված անձանցից 19-ին խոշտանգել ու սպանել են ադրբեջանական զինծառայողները, ինչը համարվում է ռազմական հանցագործություն:
ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչները ռազմագերիների, ազատազրկված անձանց խոշտանգելու, սպանելու փաստերի առնչությամբ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Ներկայացվել է խոշտանգվածների ու սպանվածների ցուցակը, որում ներառված է 12 քաղաքացիական անձ, որոնցից 4-ը կանայք են, եւ 7 զինծառայող:
Քաղաքացիական անձինք`
- Էդուարդ Շահգելդյան
- Արսեն Ղարախանյան
- Բենիկ Հակոբյան
- Էլենա Հակոբյան
- Սերժիկ Վարդանյան
- Էլլա Վարդանյան
- Գենադի Պետրոսյան
- Յուրիկ Ասրյան
- Միշա Մովսիսյան
- Անահիտ Մովսիսյան
- Նինա Դավթյան
- Միշա Մելքումյան
Զինծառայողներ`
- Էրիկ Մխիթարյան
- Գագիկ Մկրտչյան
- Արայիկ Պողոսյան
- Վարդգես Ղազարյան
- Յուրի Ադամյան
- Արթուր Մանվելյան
- Նարեկ Բաբայան