Հոկտեմբերի 3-ին Երեւան ժամանած Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան ողջունել է Հռոմի ստատուտի վավերացման մասին ՀՀ-ի խորհրդարանի որոշումը։
Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ Հռոմի ստատուտի վավերացումով Հայաստանին հնարավորություն կընձեռվի դառնալու Միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն։