Ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 100 հազար 625 քաղաքացի է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է։ Հագարիի կամուրջը հատել է 21 հազար 195 տրանսպորտային միջոց»,– նշել է նա։
Բաղդասարյանը հավելել է, որ ՀՀ մուտք գործած անձանցից 91 հազար 924–ն արդեն հաշվառվել է, նրանց կեսն ապահովվել է ժամանակավոր կացարանով։