Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում մայիսի 3-ին Վարանդա-Հադրութ-Արա լեռ խաչմերուկի (9 կմ) հարակից տարածքից հայտնաբերվել է ռազմագործողության մասնակցի եւս մեկ աճյուն:
Հայտնաբերվածի ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
Վերջին տվյալներով՝ զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1553 է: