Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հայտարարել է էբոլայի բռնկման ավարտի մասին: Բռնկումից ի վեր հյուսիսային Կիվու նահանգում վարակվել էր 12 մարդ, որոնցից 6-ը մահացել էր:
Տարածումը կանխվել է էբոլայի պատվաստանյութի միջոցով, որը ներարկվել է վարակվածների հետ շփված 1600 մարդու եւ վերջիններիս հետ շփված անձանց:
Դեպքերը գենետիկորեն կապված են եղել 2018-2020 թվականների էբոլայի համաճարակի հետ, որը ավելի քան 2200 մարդու կյանք էր խլել: Սա էբոլայի պատմության մեջ գրանցված երկրորդ ամենաբարձր ցուցանիշն էր: