Ոսկու համաշխարհային խորհուրդը հրապարակել է ամբողջ աշխարհում ամենաշատ ոսկու պաշարներ ունեցող երկրների ցանկը։
Ցանկի համաձայն՝ Թուրքիան ապրիլին ոսկու ամենաշատ պաշարներ ունեցող 40 երկրների շարքում պահպանել է իր դիրքերը:
Թուրքիային պատկանող ընդհանուր ոսկու պաշարները գնահատվել են 512.6 տոննա։ Այս ցուցանիշով Թուրքիան վերոհիշյալ ցանկում 12-րդ հորիզոնականում է։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ն՝ ոսկու 8.133,5 տոննա պաշարով:
2018-ի սեպտեմբերին Թուրքիային պատկանող ընդհանուր ոսկու պաշարները գնահատվել էին 240․2 տոննա։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիայի տարածքում ոսկու նոր պաշար է հայտնաբերվել:
Միջերկրական եւ Սեւ ծովերում գազի վիթխարի պաշարների հայտնաբերումից հետո Միջերկրական ծովի ընդերքում հայտնաբերվել էր 405 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու պաշար: Մասնավորապես «Գյուբրեթաշ» տեղամասում հայտնաբերվել է 100 տոննա՝ 6,6 միլիարդ դոլար արժողության ոսկի:
Ըստ թուրքական Türkiye պարբերականի՝ հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Թուրքիայի տարածքում ոսկու այդ պաշարը 6,5 հազար տոննա է։ Ներկայում դրանից հնարավոր է արդյունահանել 1,5 հազար տոննան: Ընդ որում՝ միայն մատչելի ոսկու պաշարները գնահատվել են 405 միլիարդ դոլար: