Rostelecom-ից հայտնել են, որ Արցախից տեղահանված մեր հայրենակիցները, ովքեր կբաժանորդագրվեն R-max կամ Մոնո փաթեթներից որեւէ մեկին, հնարավորություն կստանան օգտվելու փաթեթներում ներառված ծառայություններից 4 ամիս անվճար։
Նշվում է, որ բաժանորդները կարող են ակտիվացնել անվճար Wi-Fi ծառայություն, ինչպես նաեւ օգտվել փաթեթներում ներառված բոլոր առավելություններից։ Նոր բաժանորդները կարող են օգտվել հատուկ առաջարկից ինչպես տարեկան, այնպես էլ անժամկետ բաժանորդագրության դեպքում։
Rostelecom-ից տեղեկացրել են նաեւ, որ հատուկ առաջարկին միանալ հնարավոր է վաճառքի բոլոր ուղղություններով՝ օնլայն, ակտիվ վաճառքի միջոցով, Ռոստելեկոմի վաճառքի եւ սպասարկման սրահներում եւ այլն։
Առաջարկին միանալու համար պարզապես անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր՝ տրված 070-ի կողմից կամ Արցախի հաշվառմամբ։