ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 3-ին ձայների 216 կողմ, 210 դեմ հարաբերակցությամբ քվեարկել է պալատի խոսնակ, հանրապետական մեծամասնության առաջնորդ Քեւին ՄաքՔարթիին պաշտոնանկ անելու օգտին։ Խոսնակին հեռացնելու գործընթացը նախաձեռնել էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Մեթ Գեցը։
Ըստ BBC-ի՝ ՄաքՔարթիի կուսակիցները նրա դեմ քվեարկել են այն բանից հետո, երբ նա Սենատի դեմոկրատների հետ համաձայնության է եկել եւ ընդունել բանաձեւ կառավարությանը կարճաժամկետ ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ՝ ճգնաժամից խուսափելու համար։ ՄաքՔարթին հայտնել է՝ մտադիր չէ նորից առաջադրվել խոսնակի պաշտոնի համար։
Դեռեւս պարզ չէ՝ ում կվիճակվի դառնալ հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի հաջորդ խոսնակը։ Ըստ Սպիտակ տան խոսնակ Մեթյու Միլլերի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս ունի, որ Ներկայացուցիչների պալատը հնարավորինս շուտ նոր խոսնակ կընտրի՝ հաշվի առնելով, որ «մարտահրավերները, որի առաջ կանգնած է երկիրը, չեն սպասի»։