ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը համագործակցում է Բաքվի եւ Ստեփանակերտի հետ՝ կանխելու արյունահեղությունը, ապահովելու ԼՂ-ի խաղաղ բնակչության անվտանգությունը եւ պահպանելու մարդասիրական իրավունքի նորմերը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր, որ Ղարաբաղում մնացած հայերի թիվը կարող է հասնել մինչեւ 1000-ի։
Հայկական կողմը չի հերքել կամ հաստատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հրապարակած տվյալները: