Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հռոմի ստատուտի վավերացման կապակցությամբ շնորհավորել է Հայաստանին:
«Ես ողջունում եմ Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։ Հայաստանը միացել է օրենքի գերակայությանը հավատարիմ 123 պետություններին»,- նշել է ԵՀ նախագահը X-ի իր գրառման մեջ: