Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը եւ Տնտեսական լրագրողների ակումբը հայտարարում են մրցույթ՝ «Ընդերքի պաշարների հայտնաբերման եւ դրանց արդյունահանման վերաբերյալ պետության վարած քաղաքականությունը պատասխանատու հանքարդյունաբերության տեսանկյունից» ընդհանուր խորագրով։
Կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրի (ռեպորտաժ, հարցազրույց, մասնագիտական վերլուծություն, ակնարկ եւ այլն) նյութեր, որոնք կվերաբերեն մեր երկրի հանքարդյունաբերության դերին ու նշանակությանը, խնդիրներին եւ մարտահրավերներին, բնապահպանական առանձնահատկություններին, արտաքին ներդրումների ներգրավմանը, իրական եւ հնարավոր վտանգներին, ոլորտի ներուժի արդյունավետ օգտագործմանը եւ այլն։
Մրցույթին պետք է հրապարակված լինեն 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2023 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան ԶԼՄ-ներից որեւէ մեկում:
Մրցույթին վերաբերող մյուս մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։