Հոկտեմբերի 7-ին Աբովյան 1/1 հասցեում տեղի կունենա նկարչուհի Կարինե Դուլյանի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, որի հասույթը նա փոխանցելու է «Թափանցիկ բարեգործություն» ՀԿ-ին։ ՀԿ-ն ստացված ֆինանսներն ուղղելու է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցությանը։
Ցուցահանդես-վաճառքը կանցկացվի YBAF-ի (Yerevan Biennial Art Fundation) աջակցությամբ։
Նկարչուհին նաեւ կերպարվեստի վարպետության դասեր կանցկացնի ներկաների համար։