ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների եւ այլ անձանց ձերբակալությունները:
«Ինչ-որ բան անո՞ւմ է Մոսկվան նրանց ազատ արձակելու համար» հարցին ռուս դիվանագետը պատասխանել է, որ այդ թեմայով հարցերը պետք է ուղղել Հայաստանի ԱԳՆ-ին։ «Ձեր նշած քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ են»,- ասել է Զախարովան եւ հավելել, որ ԼՂ ղեկավարներից մեկը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ «Ինչ-որ մեկն ի սկզբանե միայն ՀՀ քաղաքացիություն է ունեցել: Մեզ ուղղված պաշտոնական կամ ոչ պաշտոնական դիմումներ չեն եղել»,-ընդգծել է Մարիա Զախարովան: