Ադրբեջանն ու Հայաստանը պետք է անհապաղ վերսկսեն խաղաղ բանակցությունները, հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: Նա հավելել է, որ պետք է անհապաղ վերսկսել քննարկումները սահմանազատման հարցի շուրջ եւ, իհարկե, քննարկել հաղորդակցության վերականգնման հարցը:
«Սրանք խաղաղ գործընթացի երեք հիմնական ուղղություններն են, որոնք մեծ հեռանկարներ ունեն»,- նշել է նա՝ պատասխանելով ԱՄՆ Հադսոնի ինստիտուտի Մերձավոր Արեւելքի խաղաղության եւ անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի եւ համալսարանի ավագ գիտաշխատող Լյուկ Քոֆիի հարցերին։
Ըստ Ամիրբեկովի՝ Ղարաբաղում «անօրինական ռեժիմի լուծարումը» վերացրել է տարածաշրջանում ավելի լայն խաղաղության հասնելու հիմնական խոչընդոտը: