Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի եւ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ առանձին հանդիպումներում անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի խնդրին:
«Զանգեզուրի միջանցքը ՆԱՏՕ-ի ներկայության հիմքն է տարածաշրջանում եւ սպառնալիք է ազգային անվտանգության տեսանկյունից»,- հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին: Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է դրան: