Լիտվան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսական կարիքները լուծելու համար 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան:
«Մենք աջակցում ենք Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ հայ ժողովրդի ընտրած ժողովրդավարության ուղին»,- X-ի իր գրառման մեջ նշել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը: