ԱՄՆ Կոնգրեսում կրկին կոչ են արել վարչակազմին դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բեն Քարդինն իր հայտարարության մեջ կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի տարածքում իրենց գործողությունների համար եւ առաջարկել ընդլայնել մարդասիրական աջակցությունը ԼՂ-ից հեռացած էթնիկ հայերին։