Վաշինգտոնը եւս հաստատել է՝ սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից առաջ ԱՄՆ, ԵՄ եւ Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպել են Ստամբուլում։ Մասնավորապես՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վենդանտ Պատելը հայտարարել է, որ սեպտեմբերի 17-ին՝ Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայից երկու օր առաջ, Ստամբուլում հանդիպել են Վաշինգտոնի, Բրյուսելի եւ Մոսկվայի ներկայացուցիչները՝ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղի խնդրին առնչվող հարցեր։
«Մենք բավական կանոնավոր կերպով շփվում ենք տարածաշրջանի շահագրգիռ կողմերի հետ, եւ սեպտեմբերի 17-ի Ստամբուլի հանդիպումը նախաձեռնվեց Լեռնային Ղարաբաղի՝ հատկապես հրատապ հումանիտար խնդիրներին եւ պոտենցիալ մարդասիրական օգնության տրամադրմանն անդրադառնալու համար»,- նշել է պետքարտուղարության խոսնակը։