Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտնել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և Պետական անվտանգության ծառայությունը։
«Հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել, որ Արայիկ Հարությունյանը մասնակցել է նվաճողական պատերազմին որպես Ադրբեջանի տարածքում «ֆիկտիվ ԼՂՀ-ի նախագահ»»,– նշված է հաղորդագրությունում։