Հոկտեմբերի 10-ին տեղի կունենա Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի եւ Խորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստը` նվիրված Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին։
Համատեղ կոմիտեի հանդիպումը նախաձեռնել է ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսը։ Նախարարների կոմիտեն հոկտեմբերի 4-ի որոշմամբ հավանություն է տվել հանդիպում անցկացնելու առաջարկին եւ օրակարգին։
Քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին եւ հումանիտար իրավիճակին, ինչպես նաեւ Ադրբեջանի միջազգային պարտավորություններին վերաբերող հարցեր։