Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել է, որ Երեւանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի եւ գերեզմանին հարակից տարածքում քանդվում են առանց հողօգտագործման իրավունքի եւ առանց համապատասխան թույլտվությունների 21 շինություն:
Նա հավելել է, որ նշված բոլոր շինություններն ապօրինի են եւ կառուցվել են վերջին ամիսների ընթացքում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա: