ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ 2022-ի փետրվարի 24-ին ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահները կամայականորեն, առանց ԵԱՀԿ նախարարների խորհրդի հավանության, հրաժարվել են իրենց ռուս գործընկերոջ հետ շփվելուց։
Ըստ Զախարովայի՝ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան կոպտորեն խախտել են ԵԱՀԿ անունից իրենց վերապահված պարտականությունները եւ, ծառայեցնելով իրենց սեփական շահերին, մոռացության են մատնել տարածաշրջանի պետությունների եւ ժողովուրդների կարիքներն ու ձգտումները։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագրի վերաբերյալ պաշտոնական որոշում ընդունելու լիազորված է ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհուրդը: