Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիային մեղադրել է հայ-ադրբեջանական հակամարտությունում հայկական կողմին սատարելու, բանակցային գործընթացում սուբյեկտիվ դիրքորոշում դրսեւորելու եւ սեփական շահերը հետապնդելու համար:
«Այսօր Ֆրանսիան իր գաղութային անցյալի, արյունալի գաղութային հանցագործությունների եւ ցեղասպանությունների համար պատասխանատվություն ստանձնելու եւ պատմությունից դասեր քաղելու փոխարեն աջակցում է հայկական անջատողականությանը Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում:
Պաշտոնական Բաքվում նշել են, որ Փարիզը փորձում է Հարավային Կովկասի տարածաշրջանում «կիրառել նեոգաղութատիրական պրակտիկան՝ «օրիենտալիզմի» վրա հիմնված իր գաղութատիրական քաղաքականությամբ»։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում դա վտանգավոր եւ անընդունելի դիրքորոշում են համարում: