Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հոկտեմբերի 4-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Լեռնային Ղարաբաղի նախկին եւ ներկա ղեկավարության բոլոր ներկայացուցիչների՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածներով երաշխավորվող իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով:
Վկայակաչելով ՄԻԵԴ-ի 39-րդ կանոնը՝ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը պահանջել է նաեւ պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել նրանց եւ, հիմք ընդունելով սոցիալական ցանցերում տարածված մի շարք տեսանյութերը, խնդրել Դատարանին, որպեսզի Ադրբեջանին պարտավորեցնի տեղեկացնել իր վերահսկողության տակ հայտնված ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց մասին, ինչպես նաեւ ամբողջական տվյալներ տրամադրել:
Ավելի վաղ Եվրոպական դատարան էր ներկայացվել Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ դիմում, որին ի պատասխան՝ Ադրբեջանը դատարանին տրամադրել էր տեղեկություն, որը փոխանցվել է նրա մերձավոր ազգականներին: