Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը արդյունավետ չի լինի, անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը Բաքվի հետ: Դրա մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Պատժամիջոցների ժամանակը չէ, դրանք անարդյունավետ կլինեն եւ թույլ չեն տա լավագույնս պաշտպանել Հայաստանի տարածքը եւ նրա բնակչությանը»,- ասել է Մակրոնը Գրանադայում։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է աջակցել ՀՀ իշխանություններին ցանկացած ապակայունացումից խուսափելու համար։ Ըստ նրա` Եվրոպայում պետք է շարունակեն կոչ անել նախագահ Ալիեւին բանակցությունների սեղանի շուրջ նստել։
Մակրոնը շեշտել է նաեւ, որ հենց դա է պատճառը, որ Ֆրասիան պահպանում է միջնորդական նախաձեռնությունը Բրյուսելում եւ ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել ճնշում գործադրել Բաքվի վրա։