Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը հոկտեմբերի 6-ին կմեկնի Ադրբեջան:
Երկօրյա այցի շրջանակում նախարարը հանդիպումներ կունենա Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի եւ թվային զարգացման եւ տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիեւի հետ:
Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարը Բաքվում կքննարկի Աստարինի բեռնատար տերմինալի, Արաքսի վրայով ավտոմոբիլային կամրջի, ինչպես նաեւ մաքսային եւ սահմանային ենթակառուցվածքների կառուցման հարցերը: