Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Արցախի նախկին պետնախարար ձերբակալված Ռուբեն Վարդանյանին։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Ադրբեջանի օմբուդսմենը Վարդանյանի հետ հանդիպել է հոկտեմբերի 3-ին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ռուբեն Վարդանյանը «գոհունակություն է հայտնել պահման պայմաններից», նշել, որ ընտանիքի անդամի հետ հեռախոսազրույց է ունեցել, գրադարանից օգտվելու իրավունք է ստացել, եւ նրան տեղեկության հասանելիություն են ապահովել։ Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանի իրավունքները պաշտպանում է նրա ընտանիքի ընտրած փաստաբանը։
Արցախի նախկին պետնախարարը նախնական բուժզննում է անցել, ասել, որ առողջական խնդիրներ չունի։