Հայաստանի բժշկական հաստատություններում այս պահին բուժվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 309 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Նա նշել է, որ տեղահանվածներից 116-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։
«Վերակենդանացման բաժանմունքներում շարունակում է գտնվել 5 երեխա։ 3 երեխա, առողջական բարելավմամբ պայմանավորված, տեղափոխվել է ստացիոնար բուժման։ Նախօրեին մեկ նորածին դուրս է գրվել»,– հավելել խոսնակը։