ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը հերքել է ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակության Երեւան կատարելիք այցի մասին՝ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունը: Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության ՊՆ պատվիրակության այցի վերաբերյալ որեւէ տեղեկություն չունի, եւ ՀՀ ՊՆ-ում նման հանդիպում պլանավորված չէ։
Հոկտեմբերի 6-ին ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին կայցելի Երեւան՝ քննարկելու համար Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի հեռանալու հստակ ժամկետները: