Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7904 երեխա ՀՀ դպրոցներում շարունակում է իր ուսումը։ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ այդ ցուցանիշը կազմում է աշակերտների ընդհանուր թվի (մոտ 22 հազար), շուրջ 38%-ը։
Ըստ մարզերի` դպրոց հաճախող երեխաները տեղաբաշխվել են Սյունիքում՝ 320 դպրոցական, Վայոց Ձորում՝ 152, Գեղարքունիքում՝ 367, Արարատում` 1221, Կոտայքում` 1348, Արագածոտնում` 371, Արմավիրում` 671, Շիրակում` 282, Լոռիում` 404, Տավուշում` 222 եւ Երեւանում` 2543 աշակերտ: