Արդարադատության միջազգային դատարանը Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) շրջանակում հանրային լսումներ կանցկացնի։
ՄԱԿ–ի գլխավոր դատական մարմինը գործը կքննի հոկտեմբերի 12-ին Հաագայի խաղաղության պալատի դատարանի նստավայրում։ Լսումները նվիրված են լինելու ժամանակավոր միջոցների կիրառման խնդրանքին, որը սեպտեմբերի 28-ին ներկայացրել է Հայաստանը։