Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիեւան հոկտեմբերի 6-ին այցելել է Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բաբայանը «չի բողոքել պահման պայմաններից», նշել է, որ հաստատություն մտնելիս բուժզննում է անցել։ Նշվում է, որ իր իրավունքները պաշտպանելու համար նրան փաստաբան է տրամադրվել: Դավիթ Բաբայանին ընձեռվել է նաեւ գրադարանից օգտվելու հնարավորություն։