ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեշ Լենարչիչը հայտարարել է, որ Եվրամիությունն արագ արձագանքել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին եւ արագ մոբիլիզացրել շուրջ 5 միլիոն եվրոյի հումանիտար աջակցություն: Պաշտոնյան հավելել է, որ մի քանի օր անց այդ գումարը կկրկնապատկվի եւ կհասնի 10 միլիոն եվրոյի:
«Կցանկանայի վերահաստատել ԵՄ-ի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- ընդգծել է Լենարչիչը: