ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցին։
«Երեկ Արարատ Միրզոյանի հետ մտքեր փոխանակեցինք Հայաստանի իրավիճակի եւ Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100 հազար հայերի կարիքների շուրջ: Քննարկեցինք ինչպես ավելի ամրապնդել Հայաստանի կայունությունն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները։ Ընդգծեցինք խաղաղ գործընթացին նպաստելու հարցում ԵՄ հանձնառությունը»,– X-ի իր գրառման մեջ նշել է Բորելը։