Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը եւ Իրանի ճանապարհաշինության ու քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազրփաշը հոկտեմբերի 6-ին Իրանի տարածքով անցնող՝ Նախիջեւանի հետ կապող նոր երկաթուղային գծի եւ երկաթուղային կամուրջների կառուցման մասին արձանագրություն են ստորագրել։