Ստամբուլում բացվել է աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը, որում «Գունավոր Անատոլու» խորագրով ներկայացված են 89 աշխատանքներ։
Ըստ Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթի՝ նախաձեռնությունը «Արա Գյուլեր» թանգարանինն է, որտեղ պահվում են անվանի լուսանկարչի աշխատանքները։
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ 2024 թվականի ապրիլի 7-ը։