Պաղեստինյան ահաբեկիչների հարձակմանը ենթարկված Իսրայելը ռազմական գործողությունների սկզբից ժամեր անց արդեն ստանում է քաջալերանքի ուղերձներ։
Ուկրաինան, Վրաստանը, Հունաստանը, Ճապոնիան, Եվրամիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում են այդ երկրին։
Հայտարարություններ են տարածել նաեւ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չեխիայի ղեկավարներն ու ԱԳ նախարարությունները, որոնք վճռականորեն դատապարտում են Պաղեստինի գործողությունները։
Եգիպտոսից եւ Թուրքիայից հնչած հայտարարությունների տոնը նույնքան վճռական չէ. վերջիններս կոչ են անում կողմերին չսրել իրավիճակը։
Իսրայելին լիակատար աջակցություն է հայտնել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։