Լիբանանում գործող շիա իսլամիստական «Հեզբոլլահ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «Գործողությունը, որը սկսել է ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում, հստակ ազդանշան է ամբողջ իսլամական եւ արաբական աշխարհին, հատկապես նրանց, որոնք ձգտում են Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման»։
«Հեզբոլլահի» առաջնորդները մշտական կապի մեջ են պաղեստինյան դիմադրության ուժերի ղեկավարների հետ եւ միասնաբար գնահատում են իրավիճակը։