Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը կուսակցության նիստից հետո կրկին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դրա շուրջ ապագա զարգացումներին:
Ըստ նրա՝ 1915-ի դեպքը ցեղասպանություն որակելու համար անհրաժեշտ պատմական ու իրավական փաստեր չկան, եւ դրա վերաբերյալ Թուրքիան հստակ դիրքորոշում ունի:
Չելիքը պնդել է, որ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը տարածաշրջանային կարգավորումը խաթարող, հայկական սփյուռքի ձեռքին խաղաթուղթ ծառայող որոշում է, իսկ ցեղասպանության բանաձեւերը՝ Անկարայի դեմ օգտագործվող քաղաքական ճնշման գործիքներ:
«Այդ գործիքների դեմ շարունակելու ենք մեր դիվանագիտական ջանքերը, պայքարը եվրոպական երկրների խորհրդարանում հնարավոր նոր որոշումների ընդունումը կանխելու նպատակով»,- ընդգծել է Չելիքը: