Մոսկվան դիտարկում է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ բանակցություններ վարելու հնարավորությունը։
Տեղեկությունը հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Նա հավելել է, որ ադրբեջանական կողմն արդեն տվել է նախնական համաձայնությունը: «Ակնկալում ենք, որ ՀՀ-ն նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին»,- նշել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Գազուլինը շեշտել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը դեռեւս արդիական է։ Նա կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը դրա հետագա սահմանագծմամբ, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանականների միջեւ շփումների հաստատումը։