ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունից հայտարարել են, որ Թեհրանը ներգրավված չէ Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման մեջ։ Հայտարարության մեջ Պաղեստինի ձեռնարկած գործողությունները «լիովին օրինական պաշտպանություն» են որակել: «Մենք վճռականորեն աջակցում ենք Պաղեստինին, սակայն ներգրավված չենք նրա պատասխան միջոցներին, քանի որ դրանք իրականացվում են բացառապես Պաղեստինի կողմից»,- նշված է Իրանի առաքելության հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել էր, որ Միացյալ Նահանգներն ապացույցներ չունի, որ Իրանը մասնակցել է Իսրայելի վրա հարձակմանը, եւ պաղեստինյան հարձակումներին աջակցելու հարցում Իրանի առնչության վերաբերյալ եզրակացություններն առայժմ հիմնավոր չի համարում։
Միաժամանակ, ըստ The Wall Street Journal պարբերականի՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի իրանական հետախուզական ծառայությունները մասնակցել են Իսրայելի վրա հարձակման պլանավորմանը։