Լրագրության հարցերով կանանց կոալիցիան (CFWIJ) աշխարհում կին լրագրողների իրավունքների խախտման, նրանց դեմ կատարված հարձակումների, սպառնալիքների եւ գործադրված բռնության դեպքերի վերաբերյալ զեկույցում նշել է, որ կին լրագրողների նկատմամբ ամենից շատ բռնության դեպքերն արձանագրվել են Թուրքիայում:
2021 թվականի առաջին քառորդում Թուրքիայում կին լրագրողների դեմ հարձակման, բռնության եւ սպառնալիքների գրանցված դեպքերն ընդհանուր առմամբ հասել են 114-ի: Բողոքի ակցիաների ընթացքում 14 կին լրագրողի թուրք ոստիկանները ուժի կիրառմամբ բերման են ենթարկել:
Նույն ժամանակահատվածում 50 կին լրագրողի դեմ քրեական գործ է հարուցվել սոցցանցային հրապարակումների համար: Դրանցից մեծ մասի դիմաց պահանջվում է բարոյական վնասի փոխհատուցում: Լրագրողուհիներից 3-ը ազատազրկման է դատապարտվել: